🟨 Որոշ ժամանակ առաջ մամուլը գրում էր․ «Լամբադա» հանգույցի վրա գոյացել են տասնյակ փոսեր, ժողովուրդը դժգոհ է։
▫️Այսօր նույն մամուլը գրում է․ «Լամբադա» հանգույցը փակել են՝ ժողովուրդը խիստ դժգոհ է։ Քաղաքը չի կարող վերանորոգվել առանց ժամանակավոր անհարմարությունների։ Սա պարզ տրամաբանություն է։
▫️Հիշեցնեմ․ այսօրվանից մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը։
▫️Աշխատանքների ընթացքում նախատեսվում է փոխարինել դեֆորմացիոն կարերն ու վնասված սալերը, ինչպես նաև ամրացնել հենասյուները։ Վերգետնյա մալուխներն էլ անցկացվելու են ստորգետնյա եղանակով։
▫️Տրանսպորտային հանգույցի երթևեկելի հատվածը նախատեսվում է բացել նոյեմբերի 1-ին։
Երևանի քաղաքապետի խոսնակ Ջուլիետա Ազարյան
🟨 Այսօրվանից մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը։ ▫️Աշխատանքների ընթացքում նախատեսվում է փոխարինել դեֆորմացիոն կարերն ու վնասված սալերը, ինչպես նաև ամրացնել հենասյուները։ Վերգետնյա մալուխներն էլ անցկացվելու են ստորգետնյա եղանակով։…
Թողնել պատասխան