«Հրապարակ» թերթը գրում է. «Ներիշխանական կուլիսներում շարունակում են քննարկել իրե…

«Հրապարակ» թերթը գրում է. «Ներիշխանական կուլիսներում շարունակում են քննարկել իրենց նախկին թիմակից, պատգամավոր Հայկ Սարգսյանի վերջին հարցազրույցը, որում նա սկանդալային հայտարարություններ, մեղադրանքներ է հնչեցրել թիմակիցներից ոմանց, հատկապես՝ Ալեն Սիմոնյանի հասցեին, քննադատել է իշխանություններին։
Թիմում գրեթե համոզված են եղել, որ հարցազրույցից հետո նրա նկատմամբ իրավական գործընթաց կսկսվի, սակայն երբ տեսել են, որ չի սկսվում, հիմա էլ վստահ են, որ Հայկ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի «ցուցումով» է թիմի կեղտոտ սպիտակեղենն արեւին փռում, որ այդ ամենը ոմանց դեմ որպես մահակ օգտագործվի։ Մինչդեռ ցանկացած այլ երկրում, ըստ ՔՊ-ական մեր աղբյուրի, Սարգսյանի մի արտահայտությունը բավարար կլիներ իրավական գործընթաց սկսելու համար, քանի որ նա սահմանադրական կարգի տապալման մասին է հայտարարություն արել՝ ասելով, թե խորհրդարանում ընդունված մոտեցում կա` մուտք չեն արվում այն նախագծերը, որոնք չեն արժանացել կառավարության դրական եզրակացությանը:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով