ԲՀԿ-ն մշտապես կողմ է եղել ուղիղ ժողովրդավարության այնպիսի կարևորագույն գործիքին,…

ԲՀԿ-ն մշտապես կողմ է եղել ուղիղ ժողովրդավարության այնպիսի կարևորագույն գործիքին, ինչպիսին հանրաքվեն է, այդուհանդերձ, մենք չենք կարող մասնակցություն ունենալ իրավական առումով խոցելի այս գործընթացին։ Ակնհայտ է, որ այս գործընթացի հենց սկզբից իշխանությունը իրավական հարթությունից հարցը բացառապես տեղափոխել է քաղաքական հարթություն՝ խնդիրը վերածելով սև-սպիտակի կործանարար հակամարտության, մինչդեռ ԲՀԿ-ի համար մեր հասարակության մեջ ջրբաժաններ և բարիկադներ ստեղծելու գործելաոճը մշտապես եղել է անընդունելի։ Կուսակցության քաղաքական խորհուրդի բոլոր անդամների միաձայն որոշմամբ ԲՀԿ-ն չի մասնակցելու սահմանադրական փոփոխությունների անցկացման գործընթացին։ [Նաիրա Զոհրաբյան]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով