Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է առող…

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի գործով դատական նիստը։ Ըստ մեղադրանքի` նախկին պաշտոնյան կաշառք է վերցրել նախկին գլխավոր գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանից։ Այսօրվա նիստում հետազոտվեցին տեսանյութեր, որտեղ երևում էր, թե ինչպես է Արսեն Դավթյանը իրավապահների հորդորով դարակից հանում 3000 ԱՄՆ դոլար գումարը, որը իրեն էր տվել Ռազմիկ Աբրահամյանը։ Ըստ հետազոտված տեսանյութի` Արսեն Դավթյանը իրավապահներին ասում է, որ ինքը չի իմացել, թե Ռազմիկ Աբրահամյանի կողմից իրեն փոխանցված ծրարում ինչ կա։ |factor.am|

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով