Արցախի մշակույթի նախկին նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը Ադրբեջանի նախագահի օգնական …

Արցախի մշակույթի նախկին նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի կողմից հայկական ձեռագիր մատյանների մակետների ցուցադրությունը մանիպուլյացիա է որակում: Այս մասին գրել է Ազատությունը:
Արցախի նախկին պաշտոնյան, մինչդեռ, նշում է, որ որ Գանձասարի Մատենադարանը, որ Հայաստանի Մատենադարանի մասնաճյուղն էր, իր տնօրինության տակ գտնվող արժեքավոր գրքերը, նաև տպագիր այլ արժեքավոր գրքեր ապահով վայր էր տեղափոխել դեռևս 2020-ի 44-օրյա պատերազմի ընթացքում: Ցուցասրահում մնացել էին միայն մակետները, իսկ մշակութային արժեքները դուրս էին բերվել:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով