Այս պահին Իլհամ Ալիևի հետ հանդիպման պայմանավորվածություն չկա, սակայն հանդիպումը չի կարելի բացառել։ Ինչ վերաբերում է բանակցություններին՝ այս պահին բանակցությունների սեղանին քննարկվող թուղթ չկա։ Ցավոք սրտի, ադրբեջանական կողմից չի հնչում համարժեք հայտարարություն ի պատասխան իմ այն հայտարարությանը, որ Արցախի հարցի կարգավորման ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար։ Մենք պատրաստ ենք կառուցողական աշխատանքի, ինչքան էլ որ դա դժվար լինի։ Բայց դա մեր պատասխանատվությունն է․ տարածաշրջանում ապագայի խաղաղության և կայունության պատասխանատվությունը կրում ենք մենք՝ Ադրբեջանի նախագահը, Արցախի նախագահը և ՀՀ վարչապետը։ [Նիկոլ Փաշինյան]