Фонд «Рубен Варданян» сообщает, что супруга бывшего госминистра Арцаха, предпринимателя и благотворителя Рубена Варданяна (незаконно удерживаемого в бакинской тюрьме с сентября 2023 года) Вероника Зонабенд передала в дар городу Гюмри живописную коллекцию, состоящую из двадцати масштабных полотен.
20 работ под названием «Война и мир» входят в коллекцию «100 ПОЛОТЕН», которая включает произведения известных армянских и русских мастеров соцреализма, отобранные из частных собраний предпринимателей-меценатов Рубена Варданяна, Владимира Аветисяна и Владимира Некрасова.
Переданные в дар Гюмри работы посвящены памяти о Великой Отечественной войне и послевоенному периоду.
«Для Рубена Гюмри всегда был особенным городом, в развитии которого он принимал участие через свой фонд. В частности, инициированное им восстановление Парка дружбы стало важным вкладом в развитие городской среды. Рада, что эти произведения, отобранные из коллекции “100 ПОЛОТЕН”, станут частью наследия Гюмри с его богатыми культурными традициями и будут представлены публике», — отметила Вероника Зонабенд.
🔹🔹🔹🔹🔹🔹🔹
🔁💬Ամուսնու փոխարեն՝ հիմա ինքն է բարեգործությամբ զբաղվում…«Ռուբեն Վարդանյան» հիմնադրամը հայտնում է, որ Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի (ով 2023 թվականի սեպտեմբերից ապօրինի պահվում է Բաքվի բանտում) կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, քսան մեծածավալ կտավից կազմված գեղանկարչական հավաքածու է նվիրաբերել Գյումրի քաղաքին:
«Պատերազմ և խաղաղություն» խորագրով 20 գործերը ընդգրկված են «100 ԿՏԱՎ» հավաքածուում, որն ներառում է սոցռեալիզմի հայ և ռուս հայտնի վարպետների աշխատանքներ՝ ընտրված ձեռներեց-բարերարներ Ռուբեն Վարդանյանի, Վլադիմիր Ավետիսյանի և Վլադիմիր Նեկրասովի մասնավոր հավաքածուներից:
Գյումրիին նվիրաբերված աշխատանքները նվիրված են Հայրենական մեծ պատերազմի հիշողությանն ու հետպատերազմյան ժամանակաշրջանին։
«Ռուբենի համար Գյումրին միշտ առանձնահատուկ քաղաք է եղել, որի զարգացմանը նա մասնակցել է իր հիմնադրամի միջոցով։ Մասնավորապես, նրա նախաձեռնած Բարեկամության այգու վերականգնումը կարևոր ներդրում էր քաղաքային միջավայրի զարգացման գործում։ Ուրախ եմ, որ «100 ԿՏԱՎ» հավաքածուից ընտրված այս գործերը կդառնան մշակութային հարուստ ավանդույթներ ունեցող Գյումրիի ժառանգության մասը և կցուցադրվեն հանրությանը»,- նշել է Վերոնիկա Զոնաբենդը:
Բամբասանքն ինքն իրեն չի պատմի. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան