Մեղրիի զորամասի աղմկահարույց քրեական գործի շրջանակում զորամասի հրամանատարի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության, մեկ զինծառայողի նկատմամբ՝ հանցադեպի բացակայության եւ մեկ զինծառայողի նկատմամբ՝ արարքի մեջ հանցակազմ չլինելու հիմքով։ Չորս զինծառայողի նկատմամբ էլ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է գործուն զղջալու հիմքով: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: [ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն] |armtimes.com|