Սամվել Կարապետյանի տնային կալանքը կրկին երկարաձգվեց«Ուժեղ Հայաստան» կուսակցությա…

Սամվել Կարապետյանի տնային կալանքը կրկին երկարաձգվեց

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը ևս երկու ամիս կմնա տնային կալանքի տակ: Սամվել Կարապետյանը կալանավորվել էր 2025 թվականի հունիսի 18-ին: Գործարարի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 472-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հատկանիշներով։
Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Կարապետյանը զանգվածային լրատվամիջոցի միջոցով հարցազրույցի ընթացքում հնչեցրել է կոչեր, որոնք ուղղված են եղել «իշխանությունը զավթելուն՝ ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով կառավարության լիազորություններին տիրանալուն»։
Այնուհետ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոխվել է: Ավելացվել են Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերը (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով