ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ռազմավարական հարցերով փոխնախագահ Մոհա…

♦️ ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ռազմավարական հարցերով փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ։
📌Անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության համագործակցության ռազմավարական ուղղություններին, կարևորվել տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման անհրաժեշտությունը։
📍Զրուցակիցներն ընդգծել են տարածաշրջանում խաղաղության ու փոխշահավետ գործընկերության խթանման անհրաժեշտությունը՝ պետությունների տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության սկզբունքների հիման վրա։
📜ՀՀ դեսպանը և ԻԻՀ փոխնախագահը քննարկել են նաև Հայաստան-Իրան տնտեսական և էներգետիկ համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ վերահաստատելով երկարաժամկետ ծրագրերի մշակման ու իրականացման կարևորությունը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *