«Ապակե գազանանոց»․ 161-րդ թատերաշրջան Գյումրու դրամատիկականում՝ առանց Նիկոլայ Ծ…

🎭 «Ապակե գազանանոց»․ 161-րդ թատերաշրջան Գյումրու դրամատիկականում՝ առանց Նիկոլայ Ծատուրյանի
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը 161-րդ թատերաշրջանը սկսել է Թենեսի Ուիլյամսի «Ապակե գազանանոց» հոգեբանական դրամայի բեմադրությամբ։ Ներկայացման հիմքում ներառականության և հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ վերաբերմունքի թեման է։
Ներկայացման բեմադրող ռեժիսորը Տաթևիկ Մելքոնյանն է։ Թատերաշրջանը մեկնարկել է նաև առանց թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանի․ նրա բեմադրությունները շարունակելու են մնալ թատրոնի խաղացանկում։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով