Ներկայիս բարդ պայմաններում, առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ…

🔷Ներկայիս բարդ պայմաններում, առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ, որպեսզի կարողանանք դիմագրավել ներքին ու արտաքին uպառնալիքներին, ասված է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի՝ Անկախության տոնի առթիվ ուղերձում
📌«Ամուր պահենք Քրիստոսավանդ հույսը, հավատն ու սերը, հավատարիմ մնանք ազգային-հոգևոր մեր արժեքներին և միասնաբար կերտենք արդար, օրինահարգ, համերաշխ հասարակություն՝ հանուն մեր ապահով ու լուսավոր ապագայի։ Աղոթք ենք բարձրացնում առ Աստված, որ խաղաղության մեջ պահի հայրենի մեր երկիրը, Իր Սուրբ Հոգու իմաստությամբ առաջնորդի մեր ժողովրդին և պարգևի բարօր ու առաջընթաց կյանք. Ամեն»,- ասված է ուղերձում։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով