Ընդամենը վեց ամիս առաջ վրացիները հասցրեցին բացել իրենց նավթավերամշակման գործարա…

🏭 Ընդամենը վեց ամիս առաջ վրացիները հասցրեցին բացել իրենց նավթավերամշակման գործարանը․ Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հիշեցրել է Վանաձորում Սամվել Կարապետյանի նախընտրական ծրագրով նավթավերամշակման գործարանի կառուցման նախագիծը, որի վերաբերյալ իշխանությունները, նրա խոսքով, պնդում էին, թե այն շահավետ չէ։
Կարապետյանը նշել է, որ Վրաստանում նման գործարանը վեց ամսում ունեցել է 500 մլն դոլարի շրջանառություն, իսկ նավթամթերքի արտահանումն աճել է շուրջ 30 անգամ։ Նրա խոսքով՝ հզոր տնտեսության համար երկրի ղեկավարը պետք է հստակ պատկերացում ունենա տնտեսությունից։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով