ՌԴ Սարատովի մարզի Էնգելս քաղաքում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հ…

ՌԴ Սարատովի մարզի Էնգելս քաղաքում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով տեղի օդանավակայանում հրդեհ է բռնկվել, մոտակա տների բնակիչները տարհանվել են։ Այս մասին հայտնել է Սարատովի մարզի նահանգապետ Ռոման Բուսարգինը։
«Անվտանգության նկատառումներից ելնելով՝ օդանավակայանի տարածքում բռնկված հրդեհի պատճառով իրականացվում է օբյեկտի մոտակայքում գտնվող այգեգործական ոչ առևտրային համայնքների տարածքում բնակվողների տարհանում։ Բոլոր օպերատիվ ծառայությունները տեղում են», – գրել է նա Telegram-ում։
Կարդալ ավելին 👈

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *