Ալեքսանդր Լապշինը 5 տարի հետո խոստովանեց ճշմարտությունը․
Հավանաբար կհիշեք 2021-ի ամռանից աղմուկ հանած պատմությունը, որ հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինը ինձ պատմել էր 2019-ին Գավառ քաղաքում իր, Նիկոլ Փաշինյանի ու նրա մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի խոսակցության մասին։
Արցախը հանձնելու վերաբերյալ այդ խոսակցությունը մեծ աղմուկ հանեց, սկսվեց դատավարություն, ՀՀ ԱԱԾ-ն ապօրինի առգրավեց իմ հեռախոսը, եղան իմ նկատմամբ մեղադրանքներ իբր թե սուտ տեղեկություն տարածելու, անգամ դրա հետևանքով քրեական գործ հարուցվեց իմ դեմ, իսկ Լապշինը ամբողջովին հերքում էր այդ խոսակցության մասին՝ նշելով, թե այդպիսի բան չի եղել։
Մեր շատ հայրենակիցներ էլ գերադասում էին հավատալ հրեային։
Այսօր՝ 2026թ․ սեպտեմբերի 21-ին Լապշինը մի գրառման մեջ փաստացի խոստովանել է, որ ոչ միայն եղել է այդ խոսակցությունը, այլև իրեն դեռ 2019-ին ասել են Արցախի վերաբերյալ Ադրբեջանի հետ սպասվող իրադարձությունների մասին և նույնիսկ Փաշինյանը խորհուրդներ է տվել Լապշինին։ Ինքը՝ հրեա բլոգերը սխալ է հիշում միայն ամիսը․ ոչ թե 2019-ի նոյեմբեր, այլ մայիսի 11։
Խոստովանության ամբողջ տեքստը կից նկարում է, որտեղ խոստովանության կողքին երևում է Լապշինի մի ուրիշ կեղծիք, ըստ որի, իբր ես այն ժամանակ ասել եմ, թե Արցախի հանձնումը պայմանավորվել են Լապշինն ու Փաշինյանը։
Այստեղ իհարկե, կասեինք՝ ձյուն գա խելքիդ, որ այդքան պարզամիտ ես։ Ո՞ր ուղեղ ունեցող մարդը նման բան կասեր կամ ո՞վ հիմա այդ ստին կհավատա։
Ես ասել եմ, որ Լապշինին ասվել է առաջիկա ծրագրերի մասին, և լավ կլինի, որ նա իր հարցերը լուծի Ադրբեջանի հետ կամ ուղղակի չգա Հայաստան։ Հիմա այս խեղկատակը այլ կեղծիք է տարածում, հետն էլ ասում է՝ իբր ես 2 մլն եմ վճարել Նիկոլ Փաշինյանի թիմին կամ նրա կողքի մարդկանց։ Հերթական հիմարություն։
Կարծում եմ, շատերի համար արդեն վերջնական պարզ է, թե ինչ եղավ այս 5 տարիներին, ու թե ինչպես այսքան ժամանակ կորցրեց մեր ժողովուրդը։ Իսկ ովքեր հիմար են, կարող են շարունակել մնալ իրենց հիմար կարծիքին։
Наири Охикян

Թողնել պատասխան