#ՄեկնաբանությունԿԳԲ–ն, թե՞ ԳՌՈՒ-ն էր Փաշինյանի ելույթի հեղինակը Օրեր առաջ Հանրա…

#Մեկնաբանություն
ԿԳԲ–ն, թե՞ ԳՌՈՒ-ն էր Փաշինյանի ելույթի հեղինակը
Օրեր առաջ Հանրային հեռուստաընկերության եթերում մի քննարկման մասնակից իշխանական պատգամավորներից մեկը բացահայտ «կասկած» էր հայտնում կամ «ենթադրություն», թե ՀՀ Սահմանադրության տեքստում Անկախության հռչակագրին հղումը ԿԳԲ–ի ու ԳՌՈՒ–ի ձեռքի գործն է։
Հետաքրքիր է, իսկ ո՞ւմ ձեռքի գործն էր 2019 թվականի՝ «Արցախը Հայաստան է, եւ վերջ» հայտարարությունը։ Նիկոլ Փաշինյանի այդ տեքստը կազմողը ԿԳԲ–ն էր, թե՞ ԳՌՈՒ–ն։ Թե՞ այդ առնչությամբ չկան «վարկածներ», բացի, իհարկե, մոլեռանդ հայրենասիրության վարկածից, որ շրջանառության մեջ է դրել Փաշինյանն ինքը՝ որպես պատասխանատվությունից խուսանավելու վերջին հանգրվան։
Հակոբ Բադալյանի մեկնաբանությունը

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով