Արցախցիները Ադրբեջանից վաղ թե ուշ ստանալու են փոխհատուցում․ Արա ՂազարյանՄիջազգա…

⚖️ Արցախցիները Ադրբեջանից վաղ թե ուշ ստանալու են փոխհատուցում․ Արա Ղազարյան
Միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը ԱԺ-ում քննարկման ժամանակ ասել է, որ արցախցիների վերադարձի իրավունքը երաշխավորված է միջազգային իրավունքով, իսկ նրանց գույքային պահանջները կարող են պահպանվել նաև երկար ժամանակ։
Նրա խոսքով՝ արցախցիները, այդ թվում՝ իրենց գույքի դիմաց, վաղ թե ուշ Ադրբեջանից փոխհատուցում են ստանալու։ Ղազարյանը նշել է նաև, որ շատ արցախցիներ չունեն Արցախում իրենց անշարժ գույքի փաստաթղթերը, իսկ ՀՀ-ն կարող է Ադրբեջանից պահանջել պահպանել հայերի թողած գույքը։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով