Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հայ-ռուսական հար…

🇷🇺🇦🇲 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ
📰 «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հայ-ռուսական հարաբերությունները կարծես հատում են անդառնալիության կետը: Ռուսաստանյան մեր աղբյուրները հայտնում են, որ ոչ թե գազի գնի թանկացում է լինելու Հայաստանի համար, այլ նոյեմբերի 1-ից ուղղակի դադարեցնելու են գազամատակարարումը Հայաստանին: Արդեն իսկ հայտարարվել է, որ պլանային նորոգում է ընթանում, եւ այս պահին գազապաստարաններում կուտակված գազն են ՀՀ սպառողներին մատակարարում, իսկ նոյեմբերի 1-ին ինչ-որ խոշոր «վթար» կամ ֆորսմաժոր կլինի, որի արդյունքում գազամատակարարումը չի վերականգնվի:
🔴 Մեր աղբյուրն ասում է՝ որպեսզի նման սցենար չզարգանա, Նիկոլ Փաշինյանի առաջ 4 պահանջ են դրել:
➡️ Մեկը վերաբերում է 102-րդ ռուսական ռազմաբազային․ Փաշինյանին առաջարկել են ձեռք քաշել այդ թեմայից:
➡️ Երկրորդը վերաբերում է ռուսական մասնակցությամբ կապիտալի նկատմամբ ոտնձգություններին երկաթուղի, «Գազպրոմ» եւ այլն: Այս թեմայից էլ պետք է հրաժարվի ՀՀ իշխանությունը:
➡️ Երրորդը վերաբերում է «ԵԱՏՄ, թե ԵՄ» դիլեմային: Այս հարցում 2 ճանապարհ են առաջարկել կա՛մ չեղարկել «Եվրոպական Միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը, կա՛մ այս հարցով հանրաքվեի օրը հայտարարել:
➡️ Չորրորդ հարցը պրոռուսական գործիչների նկատմամբ հալածանքները դադարեցնելուն է վերաբերում: Ենթադրում ենք Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան, Անդրանիկ Թեւանյան, Սամվել Կարապետյան:
🔴 Մի ենթապահանջ էլ կա կառավարությունում Ռուսաստանի համար ընդունելի փոխվարչապետ նշանակվի, որի հետ ՌԴ իշխանություններն ուղիղ կաշխատեն, որովհետեւ բոլորից հիասթափված են եւ դժգոհ:
🔴 Մենք փորձեցինք ՀՀ կառավարական շրջանակներից ճշտել այս տեղեկությունների իսկությունը:
🔴 Մեր աղբյուրներն ասացին, որ շատ քիչ մարդ է իրերի իրական դրության մասին տեղյակ, բայց վերջին օրերին մի քանիսի «դեմքին գույն չկա», իսկ ՏԿԵՆ-ից խոստացան պատասխանել մեր հարցմանը։ Մի ամբողջ օր սպասեցինք, բայց պատասխան չստացանք»:
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով