Սերժ Սարգսյանի պաշտպանական կողմը միջնորդեց կարճել քրեական վարույթը․ դատարանը որ…

⚖️ Սերժ Սարգսյանի պաշտպանական կողմը միջնորդեց կարճել քրեական վարույթը․ դատարանը որոշումը կհրապարակի հաջորդ նիստին
Պաշտպան Ամրամ Մակինյանը դատարանում ներկայացրել է մեղադրական եզրակացության վերաբերյալ առարկությունները՝ նշելով, որ դրանում հստակեցված չէ Սերժ Սարգսյանին վերագրվող արարքի ավարտման պահը և բացակայում է պատճառահետևանքային կապը ենթադրյալ գործողությունների ու պետությանը պատճառված վնասի միջև։ Պաշտպանական կողմը միջնորդել է կարճել քրեական վարույթը, սակայն դատախազը առարկել է։ Դատարանը որոշումը կհրապարակի հաջորդ նիստին։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով