– Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովին մասնակցող երկրներում արհեստական բանականությունը թափով զարգանում է: Ի՞նչ կարող ենք ասել Հայաստանի մասին: Հայաստանում արդյո՞ք արհեստական բանականությունն այնպիսի զարգացում է ապրում, այնքան կիրառում ունի, որ Փաշինյանն անձամբ է մասնակցում նման գագաթնաժողովի: Հայաստանի իշխանություններն անգամ էլեկտրոնային տոմսի տարրական հարց լուծել չեն կարողանում, բոլոր ոլորտներում քաոս է, հիմա էլ որոշել են արհեստական բանականության հարցերով զբաղվել:
– Արհեստական բանականության զարգացմանը եթե նայենք
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/d92cf6f62b184f386fc82d0c29d18b3d
© 2008 – 2021 «Հրապարակ օրաթերթ»
– Արհեստական բանականության զարգացմանը եթե նայենք
ԱՄՆ-ում ներդրումները, հյուսիսում արվող մեծ ներդրումները, ապա այն կարող է մեծ ազդեցություն ունենալ առողջապահության, ռազմական, կիբեր ոլորտներին: Հայաստանի դեպքում դժվար է նման բան ասելը, քանի որ անգամ իշխանությունների տարրական բանականությունը չի աշխատում, էլ ուր մնաց խոսենք արհեստական բանականության մասին: Երկրում, որտեղ «այդի քարտ» ես ուզում ստանալ, ասում են
չկա, մի երկրում, որտեղ վճարային համակարգը չեն կարողանում աշխատեցնել, մի երկրում, որտեղ տվյալների արտահոսքեր են տեղի ունենում, մի երկրում, որտեղ անգամ տեղեկատվական հոսքերի առումով չեն կարողանում աշխատանք ապահովել, այդ պարագայում խոսել մեծ արժեքներից, ուղղակի զավեշտալի է: Հայաստանն այս առումով զարգացում չի կարող ունենալ հատկապես իշխանության կողմից: Այն, ինչ արվում է, արվում է մասնավոր սեկտորի կողմից, սակայն մասնավորին էլ անհրաժեշտ է պետական աջակցություն, անհրաժեշտ են միջազգային ֆորումներ: Հայաստանն, ի տարբերություն այլ երկրների
այթի ոլորտում աշխատուժի առումով հարմար երկիր է, շատ պրոդուկտներ կարող են արտադրվել հենց Հայաստանում, սակայն քայլեր չեն արվում: Այսինքն Հայաստանի պոտենցիալը մեծ է, սակայն վիճակը
շատ վատ է: Կա պոտենցիալ, որը կարող ենք օգտագործել զարգացման համար, սակայն մեզ անհնարժեշտ է նորմալ պետական համակարգ: Այս իշխանություններն անգամ տարրական բանականություն չունեն, էլ ուր մնաց արհեստական: Բայց պոտենցիալ ունենք: Պետք է աշխատանք տանել միջազգային կազմակերպությունների հետ:Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/d92cf6f62b184f386fc82d0c29d18b3d
© 2008 – 2021 «Հրապարակ օրաթերթ»
Այս իշխանություններն անգամ տարրական բանականություն չունեն, ուր մնաց` արհեստական
Leave a Reply