🔴Ռոբերտ Քոչարյանը պահվում է «ԿԳԲ պադվալի» ամենամութ և ամենափոքր խցում‼️«Փաստ» օրաթերթը գրում է. Երեկ հերթական դատական նիստին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկայացավ բավականին բարձր տրամադրությամբ, իրեն բնորոշ ձիգ կեցվածքով, կարծես կալանավայրից եկած չլիներ, որտեղ պահվում է արդեն 1 ամիս: Սակայն, մեզ հասած տեղեկություններով, որքան էլ որ նախկին նախագահը իրեն ամուր է պահում, չի բողոքում, իրավիճակն այլ է։
🔽Առնվազն, ըստ իր մոտ շրջապատի ներկայացուցիչների, լուրջ խնդիր կա կալանքի պայմանների առումով: Ասում են՝ Քոչարյանի նախորդ 3 կալանքները ևս «խաղ ու պար» անվանելը դժվար կլիներ, սակայն այս անգամ այն դժվարությունները, որոնք կրում են նախագահն ու իր որդին, առավել ջանասիրությամբ են կազմակերպվում: Մեզ հասած տեղեկությամբ, կալանքի պայմանները չեն համապատասխանում անգամ օրենքի նվազագույն չափանիշներին։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, նախկին նախագահը պահվում է «ԿԳԲ պադվալի» ամենամութ և ամենափոքր խցում, որտեղ, չնայած, որ այն մենախուց է, կարծես հատուկ տեղադրվել է երկհարկանի մահճակալ՝ 5×3 վրա տարածքն էլ ավելի անհարմարեցնելու ու սահմանափակելու նպատակով։ Չկա աթոռ, սեղան, որտեղ Քոչարյանը կկարողանար տարրական աշխատանքային գործունեություն իրականացնել կամ պարզապես նստել:
⚡️Ասում են՝ երբ ՄԻՊ-ն այցելել է, այդ ամենն արձանագրել է, ըստ մեր տեղեկությունների՝ նույնիսկ դիմել է համապատասխան մարմիններին այդ հարցով, սակայն արդեն մեկ ամիս է՝ խնդիրները համառորեն լուծում չեն գտնում:
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան