Հոկտեմբերի 4-ին Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել այն մասին, որ Վանաձոր քաղաքի Միչուրինի փողոցի տներից մեկում հայտնաբերվել է երկու երիտասարդի դի: Հայտնել են նաև, որ մարմնական տարբեր վնասվածքներով Վանաձորի բժշկական կենտրոն են տեղափոխել մի քանի երիտասարդ: Տներից մեկի նկուղում հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է 1989 թվականին ծնված երկու երիտասարդի դի: Նույն հասցեից Լոռու մարզի 6 բնակիչներ, տարբեր մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Նրանցից մեկը՝ 1994 թվականին ծնված երիտասարդը, մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։