Վարդան Ղուկասյանի՝ Ինտերպոլի կողմից կալանավորելու լուրը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին գրել է փաստաբան Լևոն Բաղդասարյանը:«Մամուլում, համացանցում, փողոցում լուրեր են պտտվում, որ Վարդան Ղուկասյանին իբր ծեծել են, առևանգել են, սպանել են, ինտերպոլը կալանավորել է, դատել են, անբուժելի հիվանդ է և այլն։Դրանք իրականությանը չեն համապատասխանում, ստահոդ լուրեր են, տրվելու է նաև դրանց իրավական գնահատականը։Վարդան Ղուկասյանն իրավական մի գործընթացով, դրա հետևանքով պայմանավորված նաև իր գործարար համբավի հետ, ժամանակավորապես դադարեցրել է հանրային եթերները։Պայմանավորված իրավական գործընթացի գաղտնիությամբ և արդարադատության շահով՝ խնդրում եմ Վարդան Ղուկասյանի համակիրներին իրենց հազարավոր զանգերով ու հաղորդագրություններով չծանրաբեռնել փաստաբանական գրասենյակը։Շնորհակալություն ըմբռնումի համար»,-գրել է նա:
Leave a Reply