«Հայաստանը կանգնած է ոչ թե Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև ընտ…

«Հայաստանը կանգնած է ոչ թե Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև ընտրության, այլ ԵԱՏՄ անդամակցությունը պահպանելու կամ առանց այլընտրանքի մնալու խնդրի առաջ»։

«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հայաստանի համար ԵՄ-ին անդամակցելու հնարավորություն չի տեսնում։

«ԵՄ անդամակցելու տարբերակ մենք չունենք․ մենք ոչ թե ԵՄ-ԵԱՏՄ երկընտրանքի առաջ ենք կանգնած, այլ ԵԱՏՄ-ի ու ոչնչի։ Եվ սա է գլխավոր խնդիրը։ Փաշինյանն ասում է՝ դե պահենք ԵԱՏՄ-ն, մինչև ստեղծվի այն հնարավորությունը»։

Քաղաքագետը գնահատմամբ՝ այդ հնարավորությունը չի ստեղծվելու։ Իր տեսակետը նա հիմնավորել է ԵՄ անդամակցության սպասող երկրների օրինակով․

«Չի լինելու այդ հնարավորությունը, որովհետև ԵՄ անդամակցելու հերթ կա՝ առնվազն 10 երկիր, որոնցից վերջինը Վրաստանն է։ Իսկ առաջինը Չեռնոգորիան, որը շատ ավելի մոտ է Եվրոպային աշխարհագրորեն և շատ ավելի փոքր է տնտեսության ծավալով․ Եվրոպայի մաս է, բայց Միության անդամ չէ և դեռ չի կարող անդամակցել։ Մի 20 տարի սպասում է»։

Քաղաքագետը հիշեցնում է՝ Հայաստանի համար տնտեսական և անվտանգային հարաբերությունների փոխկապակցված են։

«Եթե խաղաղ ժամանակ, սովորական ժամանակ կարելի էր անջատել տնտեսականը և անվտանգայինը կամ գոնե դիտարկել, որ դա անջատված է, հիմա դա մի բլոկի մեջ է դիտարկվում։ Թե՛ անվտանգային, թե՛ տնտեսական հարաբերությունները պետք է լինեն մի համալիրի մաս»։

🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով