Մասիսում ծառայություն իրականացնող պարեկները ստացել են տեղեկություն, որ հարսանեկա…

Մասիսում ծառայություն իրականացնող պարեկները ստացել են տեղեկություն, որ հարսանեկան արարողության մեկնող շարասյան մեջ «Ֆորդ Մուստանգ» մակնիշի մեքենայի վարորդը մեկնարկային ատրճանակից կրակոցներ է արձակել։
Ժամը 13․30-ի սահմաններում Հայանիստ գյուղում պարեկները կանգնեցրել են հիշյալ մեքենան։ Խուլիգանություն կատարելու կասկածանքով վարորդը ձերբակալվել ու ներկայացվել է Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով