«Չենք զարմանա, որ մեղադրանք առաջադրվի այդ կնոջը, որ համարձակվել է իր տան մեջ պա…

🚨 «Չենք զարմանա, որ մեղադրանք առաջադրվի այդ կնոջը, որ համարձակվել է իր տան մեջ պաշտպանվել»․ Գառնիկ Դանիելյան
ՀՅԴ անդամ Գառնիկ Դանիելյանը Շաքիի դեպքի վերաբերյալ հայտարարել է, որ ավելի քան 20 կմ խորությամբ ՀՀ տարածք ադրբեջանցի զինծառայողի ներթափանցումը բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Նրա խոսքով՝ պետք է պարզել՝ ինչպես է զինված անձը օրեր շարունակ գտնվել բնակավայրերի խորքում։
Դանիելյանը նաև քննադատել է այն, որ տեղի ունեցածի պատասխանատվությունը, իր գնահատմամբ, փորձում են ուղղել ադրբեջանցի զինծառայողին դիմադրած կնոջ ուղղությամբ։ Նա պահանջել է պարզել՝ արդյոք տեղի ունեցածը պատկան մարմինների հանցավոր անգործության հետևանք է։
aravot.am⁠ | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով