«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի ընդունումից 23 տարի անցԻնֆորմացիայի…

📢 «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի ընդունումից 23 տարի անց
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տվյալներով՝ պետական մարմինների կողմից տեղեկության հարցումների պատասխաններում շարունակում են արձանագրվել համակարգային խնդիրներ։ 2026 թվականին անհիմն մերժումների կամ ոչ ըստ էության պատասխանների ցուցանիշով առաջին եռյակում են Քննչական կոմիտեն, Պաշտպանության նախարարությունը և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Հարցումների առնվազն մեկ երրորդին տրվում է ժամկետանց պատասխան, իսկ գրեթե ամեն երկրորդ հարցման պատասխանը տրամադրվում է լրացուցիչ 30-օրյա ժամկետում։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով