Այսօր Ս. Թարգմանիչ վարդապետների տոնն է:
406 թ․ գրերի գյուտից հետո թարգմանված առաջին գիրքն Աստվածաշունչն է, իսկ առաջին նախադասությունը՝ Առակաց գրքից․ «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»։
Աստվածաշունչը հայերեն է թարգմանվել Սամոսատում Մեսրոպ Մաշտոցի, նրա աշակերտներ Հովհան Եկեղեցացու և Հովսեփ Պաղնացու կողմից ու խմբագրվել Հայաստանում։ Հունարենից թարգմանության և խմբագրման գործում հատկապես մեծ է Ս․ Սահակ Պարթևի դերը, որը հրաշալի տիրապետում էր հունարենին։
Հայկական սկզբնաղբյուրների միաբերան վկայության համաձայն՝ Ս․ Գրքի թարգմանության առաջին գրիչը հույն գեղագիր Հռոփանոսն էր։
Ի տարբերություն մյուս լեզուների, մեր լեզվում Ս․ Գիրքն անվանվում է «Աստվածաշունչ», այսինքն՝ Աստծո շնչով գրված։ Այն վերցված է Պողոս առաքյալի հետևյալ խոսքից․ «Աստծո շնչով գրված ամեն գիրք (գրաբար՝ գիրք Աստուածաշունչք) օգտակար է ուսուցման․․․» (Բ Տիմ․ 3։ 16):
Ս․ Գրքի թարգմանության և հանգամանքների մասին տեղեկություններ են հաղորդում Ե դարի մատենագիրներ Կորյունը, Ղազար Փարպեցին և Մովսես Խորենացին, իսկ նախընթաց իրավիճակի մասին նաև Ագաթանգեղոսը։
Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը ֆրանսիացի հայագետ Լա Կրոզը բնորոշել է որպես «Թարգմանությունների թագուհի»։
Զաքարիա Սրբազան
https://cdn4.telesco.pe/file/afc402129e.mp4?token=n9NvZSr3sQBDb-WB7cI-L3cDdChcLJlo4n7rcfl5xAvFmZ-pBz1wovcSEJwN2CD3d18tXzfvTocWrJnEohpHJz0dOnyqhQD2Kc-I7lIZ6lU7PJY4g4JPnVnTs2kdFbA4JAgHvdfn2CnqlkRnJhkiUWsk_-Mo6pdgu5jJmYs4GU2Hra3pbTmjCoUvoBxoCa43Eyy-BXnDehfqR77nzSauS7AG0kRGZEFJ8rtonS9oFDWHows1QbVG2HqToK0gTz7-vQsT1zV4x8_sE56CXIzbBWaZFP-aLE1Qf6eFS9xBC0jbsa7tF8gm1J4Y9luWwXViDhtkT7bulGKprQuYIyl-bA
Թողնել պատասխան