Ներքին իրավական ընթացակարգերի համաձայն անձնագրային ծառայություններում գործում է մեկ պատուհանի սկզբունքը: Սա նշանակում է, որ եթե քաղաքացին մոտեցել է աշխատակցին, վերջինս իրավունք չունի ուղղորդելու մեկ այլ աշխատակցի՝ պատճառաբանելով, որ ինքը զբաղվում է միայն հաշվառումներով կամ անձնագրավորմամբ և այլն: Նշված նորմի խախտումը հիմք է կարգապահական պատասխանատվության վարույթ հարուցելու համար: [ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն]