Արթուր Դանիելյանի գործով առգրավել են Ռիչարդ Կիրակոսյանի համակարգիչն ու իրերըԱրթ…

⚖️ Արթուր Դանիելյանի գործով առգրավել են Ռիչարդ Կիրակոսյանի համակարգիչն ու իրերը
Արթուր Դանիելյանի գործով իրավապահները խուզարկություն են կատարել «Ադեկվադի» նախկին գրասենյակում և առգրավել հանգուցյալ քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի համակարգիչը, գրքերն ու անձնական իրերը։ «Ադեկվադի» անդամ Մարինե Մանուչարյանի խոսքով՝ գրասենյակում Դանիելյանի հետ կապված ոչինչ չկար։
Մանուչարյանը պնդել է, որ փորձում են լռեցնել Դանիելյանին, որը ֆեյսբուքյան գրառման համար երկու ամսով կալանավորվել է։ Նրա խոսքով՝ առգրավված իրերը պահվում էին այնտեղ, քանի որ դրանք հնարավոր է նվիրաբերվեին Ամերիկյան համալսարանին։
aravot.am⁠ | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով