⚡️ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում🔽«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում քննարկել են անդամագրման նոր չափանիշներ սահմանվելու հարցը։ Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է կուսակցականներին առավել խիստ մոտեցում ցուցաբերել նոր անդամների ընտրության հարցում՝ կուսակցության շարքերը համալրելով բարձրագույն կրթություն ունեցող, հանրային պատմություններում, սկանդալներում չներգրավված և ՔՊ-ի հեղինակությանը չվնասող անձանցով։
🔴«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ կուսակցությունում այս որոշումը կայացվել է վերջերս, և դրա շրջանակում վերջին օրերին ՔՊ վարչություն են հրավիրվել մի շարք կուսակցականներ, այդ թվում՝ Ավետիք Օրդյանն ու Տիգրան Մանուկյանը։
‼️Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ առաջիկայում նման կարգապահական վարույթները կարող են շարունակվել։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան