Թուրքիայում վաճառքի է հանվել մայրաքաղաք Անկարայի բերդի արտաքին պարիսպներից ներս գտնվող պատմական մի շինություն, որը կառուցվել և երկար տարիներ ծառայել է որպես եկեղեցի: «1555 թվականին ճանապարհորդ Հանս Դերնսշոուն գրել է «բերդի ներսի փոքրիկ ու խավար» հայկական եկեղեցու մասին: 1716 թվականին այդ կողմերով անցնող ֆրանսիացի ճանապարհորդ Թուրնեֆորը նույնպես հիշատակում է բերդի ներսում գտնվող հայկական եկեղեցու մասին: Այսպիսով այս շենքը կառուցվել է ու երկար տարիներ ծառայել է որպես եկեղեցի»,- ասված է նկարագրության մեջ: Iermenihaber.amI