ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել«Հրապարակ» օրաթերթը գրում է….

⚡️ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել
🔽«Հրապարակ» օրաթերթը գրում է. ՔՊ-ական նախկին պատգամավորները, որոնք այս գումարման Ազգային ժողովի պատգամավորներ չդարձան, դուրս մնացին անցողիկ տեղերից, բառի բուն իմաստով՝ անտերության են մատնվել, բացառությամբ` մեկ-երկուսի։
☄️Նրանք նոր զբաղմունք չունեն, սպասողական վիճակում են, հույս ունեն, որ Նիկոլ Փաշինյանը կհիշի իրենց մասին եւ մի տեղ կտեղավորի:
🔥Մեր աղբյուրի խոսքով, Փաշինյանն էլ չի շտապում` նոր փորձությունների է ենթարկելու նրանց, ստուգելու է հավատարմության աստիճանն ու ծառայելու եռանդը, հետո նոր միայն երդվյալ նիկոլականներին գործի կտեղավորի։ Իսկ ովքեր ինչ-որ աշխատանք են գտել, բացառապես անձնական կապերով են դրան հասել։
‼️Ջուլիետա Ազարյանը Տիգրան Ավինյանի խոսնակ է նշանակվել, Էմմա Պալյանը՝ Ալեն Սիմոնյանի օգնական եւ այնքան էր ոգեւորվել, որ մի հիացական դիֆերամբ ձոնել նոր շեֆին։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով