Մեղրու զորամասում կարգազանցության եւ անհնազանդության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում դատախազի ցուցումով մեղադրանք է առաջադրվել մի շարք զինծառայողների։ Զինծառայողներին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ զինծառայողները հրաժարվել են կատարել զինվորական ծառայության առանձին պարտականությունները, ինչը փաստացի զուգորդվել է դրանց դադարեցմամբ:|news.am|