«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ընդդիմադիր ուժերին ա…

🇦🇲 «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ընդդիմադիր ուժերին առաջարկել է միավորվել, կազմել մեծ դաշինք ու ժողովրդին ներկայացնել ծրագիր, ինչպես նաև կառավարության կազմը՝ վարչապետի ու նախարարների թեկնածուների անունները, որով իրենք այլընտրանք կառաջարկեն գործող իշխանությանը խորհրդարանական ընտրություններում։
Մարուքյանը նաև նշել է, որ եթե չձևավորվի նման դաշինք, իր կուսակցությունը, մեծ հավանականությամբ, զուտ մի քանի մանդատ վերցնելու նպատակով անիմաստ կհամարի ընտրություններին մասնակցելը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով