2019 թ. «Աշխատաշուկայում անմրցունակ երիտասարդ մայրերի աջակցության ծրագրից» կարող է օգտվել 107 շահառու: Ծրագրի շրջանակում նախատեսվում է մինչև 30 տարեկան երիտասարդ մայրերին, ովքեր դպրոցն ավարտելուց հետո մասնագիտություն չեն ստացել և աշխատաշուկայում անմրցունակ են, հնարավորություն տալ 6 ամիս ժամկետով մասնագիտական ուսուցում ստանալ անմիջապես գործատուի մոտ:🌍