«Ժողովուրդ». Փաշինյանը հրահանգել է՝ ազատման դիմումներ կգրե՛ք«Ժողովուրդ» օրաթերթը…

«Ժողովուրդ». Փաշինյանը հրահանգել է՝ ազատման դիմումներ կգրե՛ք
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լրագրողները Գյումրիից հայտնում են, որ իշխող «Քաղպայմանագրի» ողջ վերնախավը գտնվում է Գյումրիում այս օրերին: Ե՛վ վարչության անդամները, ե՛ւ պատգամավորները, միմյանց հերթ չտալով, այցելում են Սարիկ Մինասյանին, իրենց պատրաստակամությունը հայտնում օգնելու, սակայն իրավիճակը չի փոխվում:
ՔՊ-ի հեղինակությունը Գյումրիում խայտառակ ցածր է, եւ որեւէ հոլովակ, քաղաքը պաստառապատելու որեւէ քայլ, անգամ՝ պետբյուջեի միջոցներով արվող տարբեր շինարարություններ ՔՊ-ի հաղթանակի շանսերը չեն ավելացնում:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *