Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ քրեական գործը 76 հատոր է: Քոչարյանի պաշտպանական խումբը 70 աշխատանքային օրից ավելի է պահանջել գործի նյութերին ծանոթանալու համար, այսինքն՝ յուրաքանչյուր հատորի համար մոտ մեկ աշխատանքային օր: |hetq.am|