Կառավարությունից պահանջում ենք՝ա) տրամադրել․- վարչապետի հանձնարարականը նախագիծը …

Կառավարությունից պահանջում ենք՝
ա) տրամադրել․
— վարչապետի հանձնարարականը նախագիծը պատրաստող աշխատանքային խմբի ստեղծման մասին,
— աշխատանքային խմբի ամբողջական կազմը,
— փոփոխությունների վերաբերյալ Կառավարության կողմից իրականացված (կամ իրականացումը երրորդ կողմին պատվիրած) վերլուծություններն ու հետազոտությունները՝ անկախ դրանց մատչելի կամ նեղ մասնագիտական բովանդակությունից։
բ) Օրինագիծը վերջնականացնելուց ու ՀՀ Ազգային Ժողով ուղարկելուց առաջ կազմակերպել հանրային քննարկումներ, որոնք ուղիղ ժողովրդավարության այն մինիմալ տարրերից են, որոնց ձեւական կիրառումը անընդունելի է Հայաստանում։
[«Ոչ hամահարթ hարկմանը» քաղաքացիական նախաձեռնություն]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով