Փետրվարի 17-ին ՏԻՄ ընտրություններ տեղի կունենան 24 համայնքներում, որոնցից 20-ում…


Փետրվարի 17-ին ՏԻՄ ընտրություններ տեղի կունենան 24 համայնքներում, որոնցից 20-ում կանցկացվեն համայնքի ղեկավարի ընտրություններ, 4-ում՝ ավագանու անդամների։
20 համայնքներում առաջադրվել են 76 համայնքի ղեկավարի թեկնածուներ, որոնցից 65-ը անկուսակցական են, 7-ը՝ ՔՊ-ից, 2-ը՝ ՀՅԴ-ից, 1-ը՝ ՀՀԿ-ից և 1-ը՝ ԲՀԿ-ից։ Ամենամեծ թվով առաջադրումները եղել են Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում՝ 9 թեկնածու, Շիրակի մարզի Աշոցք և Արարատի մարզի Ուրցաձոր համայնքներում՝ 7-ական թեկնածու։ Աշոցք համայնքում առաջադրվել է ՔՊ-ի միանգամից 3 թեկնածու։
4 համայնքներում առաջադրվել են ավագանու անդամի 62 թեկնածուներ, որոնցից կուսակցական են միայն 2-ը և ներկայացնում են ՀՅԴ-ն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով