ԱՄՆ-ում Վենեսուելայի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Խոսե Սիլվան անցել է ընդդիմության առաջնորդի կողմը: Նա տեսաուղերձով պաշտպանել է Խուան Գուայդոյին և երկրի զինված ուժերին կոչ արել զենք չբարձրացնել ժողովրդի վրա: Խոսե Սիլվան Նիկոլաս Մադուրոյին պատասխանատու է համարել մարդկանց սպանությունների և առևանգումների համար: Նա ասել է, թե չի ճանաչում Մադուրոյին որպես նախագահ, գտնելով որ միակ լուծումը՝ խորհրդարանի կողմից Խուան Գուայդոյին երկրի ժամանակավոր նախագահ հռչակելն է: