💥 Բուքմեյքերները արդեն սկսել են ընդունել խաղադրույք, թե արդյո՞ք Տրամպը կկարողանա կանգնեցնել պատերազմն Ուկրաինայում: Այդ հարցի պատասխանն իհարկե կախված չէ այսպես ասած մեկ գործոնից: Բայց, կա նվազագույնը մի գործոն, առանց որի շատ բարդ է պատկերացնել կանգնեցում՝ Զելենսկու անվտանգությունը: Զելենսկու համար պատերազմի դադարը նշանակելու է լրջագույն ռիսկ հետակա անվտանգության համար: Միլիարդները, որ նրան տվել են, պահանջելու են ամեն դոլարի հաշվարկով: Իսկ Զելենսկին ինքը գիտե, որ չի կարող հաշվետու լինել դրա համար: Ընդ որում, այստեղ էական չէ, թե ինքը որքանով կարող է լինել կոռուպցիոն որեւէ գործընթացի մասնակից: Եթե անգամ կոռուպցիոն սխեման շրջանցել է իրեն՝ ինչը իհարկե խիստ կասկածելի է, այդուհանդերձ պատասխան պահանջելու են հենց նրանից: Ընդ որում, դա միայն այդ մասով, մինչդեռ ռազմական գործողություններ, այլ իրողություններ, Զելենսկու համար առաջացնելու են ահռելի ռիսկ՝ դադարի դեպքում: Հետեւաբար, նա իրենից հասանելի որեւէ քայլ կանի միայն անվտանգության երաշխիք ստանալու դեպքում: Այլապես, մյուս տարբերակը կլինի նրան պարզապես ֆիզիկապես չեզոքացնելը: