Նիկոլ Փաշինյանի հստակ ցուցումը ՊՆ-ին. ի՞նչ է կատարում խորքում«Հայաստանի և Ադրբեջ…

Նիկոլ Փաշինյանի հստակ ցուցումը ՊՆ-ին. ի՞նչ է կատարում խորքում

🇦🇲🇦🇲🇦🇲«Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։ Իմ հանձնարարականը ՀՀ ՊՆ-ին հստակ է։ Հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել։ Հայաստանը գնում է խաղաղության և ոչ թե պատերազմի»,- ֆեյսբուքյան էջում գրառում է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն մի քանի օր շարունակվող ադրբեջանական այն ապատեղեկատվության ֆոնին, թե հայկական զինուժն իբրև կրակում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
Հայաստանի ՊՆ-ն պարբերաբար հերքել է Ադրբեջանի ՊՆ տարածած տեղեկատվությունը՝ հիշեցնելով, որ Երևանը դեռևս 2024 թվականի հունիսից առաջարկել է հրադադարի խախտման հետաքննությունների համատեղ մեխանիզմ: Բաքուն դա ոչ միայն չի ընդունել, այլ նախօրեին Հայաստանի վարչապետի աշխատակազմի տարածած հայտարարությանն ի պատասխան հայտարարեց, որ դա անիրատեսական է ու Երևանից սպասում են պարտավորությունների կատարման գործնական քայլեր:
Կարդալ ավելին 👈

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *