Իսրայելը վերջին 24 ժամվա ընթացքում մոտ 20 հարված է հասցրել Լիբանանին, դրանցից 1…

🇮🇱🇱🇧 Իսրայելը վերջին 24 ժամվա ընթացքում մոտ 20 հարված է հասցրել Լիբանանին, դրանցից 11-ը՝ Բեյրութի հարավային արվարձաններին: Իսրայելական ուժերը փորձել են սպանել Հաշեմ Սաֆիեդդինին՝ «Հեզբոլլահի» սպանված առաջնորդ Հասան Նասրալլայի ենթադրյալ իրավահաջորդին:
📍 Հարվածներ են հասցվել նաև «կենսական տրանսպորտային ենթակառուցվածքին» Սիրիա-Լիբանան սահմանի Ալ-Մասնա անցակետի հատվածում, ինչի հետևանքով Բեյրութ-Դամասկոս միջազգային մայրուղին ժամանակավորապես չի շահագործվում:
🇮🇷 Այս ֆոնին Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին մեկնել է Բեյրութ: Նա հանդիպումներ կունենա Լիբանանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով