Երեկ ցուցարարների կողմից ԱԺ ծառայողական մեքենաներ, ապակիներ չեն վնասվել:Այս մասի…

Երեկ ցուցարարների կողմից ԱԺ ծառայողական մեքենաներ, ապակիներ չեն վնասվել:
Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանը:
Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ փոխնախագահ, պատգամավոր Արմեն Աշոտյանը ասաց, թե երեկ բազմաթիվ մեքենաներ են վնասվել ու ինքը պահանջում է պարզել նաեւ դրանց հեղինակներին: ՀՀ ոստիկանությունից փորձեցինք պարզել՝ նման ահազանգ ոստիկանությունը ստացե՞լ է, թե՝ ոչ: Ի պատասխան լրատվական բաժնից ասացին, որ այս պահի դրությամբ ոչ ոք ոստիկանություն չի դիմել:
armtimes.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով