Վարչապետի խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանը՝ անցումային արդարադատության մասին
«Անցումային արդարադատությունը որոշակի գործիքակազմ է, որի նպատակն է վերականգնել օրենքի գերակայությունը։ Դասական առումով, դատական և արտադատարանական մարմիններ են ստեղծվում, սակայն Հայաստանի դեպքում բացառվում է դատական մարմինների ստեղծումը։
Անձամբ իմ տեսակետն է, որ դատարանների, քննչական մարմինների, դատախազության հետ անցումային արդարադատությունը որոշակի աղերսներ չի ունենա։ Ե՞րբ կարող են իրենք շփվել անցումային արդարադատության հետ, երբ որ ստեղծվեն համապատասխան մարմիններ։ Այսինքն՝ գործիքակազմը, եթե իրականում կիրառվի Հայաստանում, և ստեղծվեն մարմիններ՝ ճշմարտության բացահայտման հանձնաժողովներ, փաստահավաք խմբեր, այդ փաստահավաք խմբերը հավաքեն այդ փաստերը և ի հայտ գան այն հանգամանքները, որոնք իրենց մեջ պարունակում են հանցակազմ։
Փաստահավաք խմբերը այդ նյութերը կուղարկեն դատախազություն, այնուհետև, դատախազությունը, եթե գտնի, որ քրեական հետապնդման հարուցման խնդիր կա, կուղարկի այդ գործը դատարան։
Այսինքն՝ մտահոգությունը, որ հնչեցվում է պետական մարմինների կողմից, իրավաբանների կողմից, իրականում գոյություն չունի։
Այսինքն՝ դատարանները մնում են իրենց տեղում, դատախազությունը մնում է իր տեղում, Սահմանադրության, քրեական դատավարության, քրեական իրավունքի մեջ որևէ փոփոխություն անելու խնդիր չի լինում անմեղության կանխավարկածի վաղեմության ժամկետների պահպանման հետ բացարձակապես խնդիր չի առաջարնում։
Արտադատարանական մարմինների խնդիրներն են․ առաջինը՝ պարզել, արձանագրել այն իրավախախտումները, որոնք տեղի են ունեցել նախկին իշխանությունների օրոք, ճանաչել այդ խախտումները, միջոցներ ձեռնարկել՝ վերականգնել այդ խախտումները, ճիշտ է՝ պատասխանատվության ենթարկել այն անձանց, որոնք թույլ են տվել այդ խախտումները և հիշողություն ամրապնդել՝ ստեղծել այնպիսի մի համակարգ, որ այլևս այդ խախտումները չարձանագրվեն»։
https://www.facebook.com/armgovernment/videos/722448864764055/

Հայաստանի դեպքում բացառվում է դատական մարմինների ստեղծումը. Նիկոլայ Բաղդասարյան «Անցումային արդարադատությունը որոշակի գործիքակազմ է, որի նպատակն է վերականգնել օրենքի գերակայությունը»։ Վարչապետի…