Մեր տնտեսական քաղաքականության առանցքային նպատակը ներառող տնտեսական համակարգ ստեղ…

Մեր տնտեսական քաղաքականության առանցքային նպատակը ներառող տնտեսական համակարգ ստեղծելն է: Հեղափոխությունից առաջ մենք ունեցել ենք մի տնտեսական համակարգ, որտեղ կոնկրետ ոլորտները, տնտեսական գործունեության առանձին ձևերը հասանելիության սահմանափակ մակարդակ են ունեցել, և սահմանափակ թվով մարդիկ են հնարավորություն ունեցել համախառն ներքին արդյունքի ձևավորման մեծ բաժինը ստեղծել: Ներառող տնտեսական համակարգի իմաստ այն է, որ այդ սահմանափակումները պետք է գոյություն չունենան, և տնտեսական ոլորտները, տնտեսական գործունեության ձևերը պետք է լինեն հասանելի: Սա չի նշանակում, որ այն մարդիկ, ովքեր գործել են այս կամ այն ոլորտում, եկամուտներ, շահույթներ են ստացել այս կամ այն ոլորտում, այլևս չպիտի կարողանան գործունեություն ծավալել այդ ոլորտներում: Սա նշանակում է, որ մյուսները նույնպես պետք է ունենան այդ հնարավորությունը:
Ուզում եմ հստակ արձանագրել, որ մեր տնտեսական քաղաքականության հենասյուներն են կոռուպցիայի դեմ պայքարը և անկախ դատական համակարգի ստեղծմանն ուղղված ջանքերը:
ՀՀ վարչապետ` Նիկոլ Փաշինյան
#armgov

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով