Երկու օր է՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգումներ է անցկացնում …

Երկու օր է՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգումներ է անցկացնում Ամուլսարում: Հանքի մուտքերն արդեն գրեթե քսան օր փակ պահող քաղաքացիների մոտ որոշակի մտավախություններ կան, քանի որ տեսչության աշխատակիցների հետ մեկտեղ հանքավայրի տարածք են մտնում նաև Լիդիանի աշխատակիցներ, իսկ որևէ երրորդ կողմ՝ շահառու համայնքից, բնապահպաններից կամ լրատվամիջոցներից, տարածք մուտք գործելու և տեղի ունեցողին հետևելու հնարավորություն չունի: Չնայած տեսչության ղեկավարը փոխվել է և Արթուր Գրիգորյանի նկատմամբ բավականին մեծ վստահություն կա, այնուամենայնիվ կարծում ենք, որ տեսչության աշխատանքների նկատմամբ վստահությունը բարձրացնելու համար կարիք կա, որ հնարավորինս շտապ երրորդ կողմերին՝ լրատվամիջոցներին, համայնքների ներկայացուցիչներին, ակտիվիստներին նույնպես ներգրավեն բուն տարածքում տեսչական աշխատանքներին։ Ի դեպ, տեսչական աշխատանքներին լայն հանրային մասնակցության մասին խոսել է նաև Նիկոլ Փաշինյանը։
Հայկական բնապահպանական ճակատ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով