ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր այցը Աստանա իրականացրել է էկոնոմ կլասի չվերթով. այսուհետ սա է լինելու նոր կառավարության աշխատաոճը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։
«Նա միայնակ է գնացել, ու այս առումով ծախսերը միանշանակ կրճատվելու են։ Պատվիրակության կազմի թիվն էլ պայմանավորված է լինելու միայն ու միայն անհրաժեշտությամբ։ Որևէ մեկն այսուհետ շրջագայության նպատակով արտերկիր չի մեկնելու», — նշեց Աղաջանյանը։
Նա նկատեց, որ որպես աշխակազմի ղեկավար ինքն է որոշում այդ հարցերը, և եթե փոխվարչապետն էկոնոմ կարգով է երթևեկում, ապա մնացած բոլոր նախարարները ևս պետք է այդպես երթևեկեն:
aysor.am