ԵՊՀ ռեկտորը պետք է հրաժարական տա, աուդիտ պետք է սկսվի, և այդ ժամանակ էլ կդիտարկվ…

ԵՊՀ ռեկտորը պետք է հրաժարական տա, աուդիտ պետք է սկսվի, և այդ ժամանակ էլ կդիտարկվի մնացած պաշտոնյաների իրենց պաշտոններում մնալու հարցը:
Համալսարանը ուսանողական տարածք է, համալսարանը ազատագրվել է, հոգաբարձուների խորհուրդը շուտով պետք է լուծարվի և այդ կուսակցության հետ կապված ամեն ինչ համալսարանում պետք է լուծարվի:
Ուսանողական խորհրդի մեր ընկերների հետ կապված. եթե դուք կիսում եք այս կարծիքը, խնդրում եմ միանալ մեզ:
Մենք շարունակում ենք մնալ այս դահլիճում այնքան ժամանակ, մինչև ԵՊՀ ռեկտորը հրաժարական տա, աուդիտը պաշտոնական հայտարարվի, հոգաբարձուների խորհրդի հարցը դրվի կառավարությունում քննարկման:
Դավիթ Պետրոսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով